Դաղստանյան հարսանիքը համաշխարհային երկու ռեկորդ Է սահմանել

Դաղստանում տեղի Է ունեցել բազմահազարանոց հարսանիք, որը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել: Այդ մասին, հայտնել Է «Դերբենտսկիե նովոստի» թերթը: Դերբենտ քաղաքում միաժամանակ ամուսնացել Է 30 զույգ, հանդիսությանը ներկա Է եղել ավելի քան 10 հազար հյուր: Նորապսակները ներկայացրել են այն 16 հիմնական ազգությունները, որոնք ապրում են Դաղստանում:
Ամենաերիտասարդ ամուսինները 19 տարեկան են եղել, իսկ ամենատարեց զույգը հանդիսության ժամանակ տոնել Է իր ադամանդե հոբելյանը՝ համատեղ կյանքի 60 տարին: Արարողությունը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել որպես ամենաբազմազգ հարսանիք և ամենամեծ թվով հյուրերով հարսանիքը: Երկու ձեռքբերումներն էլ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: