«Միսս Բումբում-2019». այս տարվա հաղթողը շլացրել է բոլորին

«Միսս Բումբում-2019» ամենամյա մրցույթն այս տարի անցկացվեց Բրազիլիայում: Մրցույթին մասնակցում էին աշխարհի 30 երկներից ամենագեղեցիկ հետույքներն ունեցող աղջիկները: Հաղթողը ստացավ 50 հազար դոլար դրամական պարգևատրում է և անվանի բրենդների ու մոդելային գործակալությունների կողմից համագործակցության առաջարկներ:
Մրցույթում հաղթեց հենց Բրազիլիայի ներկայացուցիչը՝ Սյուզի Կորտեզը: Գեղեցկուհին մասնագիտությամբ բժշկուհի է և աշխատում է Բրազիլիայի բարձրակարգ հիվանդանոցներից մեկում:
Մրցույթն ունի խիստ կանոնադրություն. կանայք իրավունք չունեն մասնակցելու մրցույթին, եթե դիմել են նստատեղի՝ ձևի կամ չափսերի փոփոխման համար պլաստիկ վիրահատության: Մասնակիցներն անգամ անցնում են ռենտգեն հետազոտություն, որպեսզի ապացուցեն, որ հետույքի մեջ ոչ մի իմպլանտ կամ սիլիկոն չկա: Հետազոտությունն անգամ ցույց է տալիս ֆիլլերների առկայությւոնը:
Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ Լաուրա Սուզան, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Անգլիային՝ Ջեսիկա Լոպեսին: