Ստեղծվել են առաջին կին-ռոբոտները

Գիտնականները կարողացել են ստեղծել ռոբոտ-կանանց, ովքեր բավականին խելացի են և կարողանում են շփվել մարդկանց հետ:
Մոտ ապագայում անգամ դժվար կլինի նման ռոբոտներին տարբերել մարդկանցից: Բազմաթիվ հետազոտություններից ու աշխատանքներից հետո՝ գիտնականները կարողացել են ստեղծել այնպիսի ռոբոտ, որը մաքսիմալ նման կլինի մարդուն. այս կին-ռոբոտները խելացի են (հատուկ կրիչների վրա դուք կարող եք հավաքել այն ողջ ինֆորմացիան, որին ռոբոտը ձեր կարծիքով պետք է տիրապետի), կարող են շարժել իրենց միմիկաները և անգամ լաց լիել, օժտված են լավ հիշողությամբ:
Սկզբում նման ռոբոտներ ստեղծվում էին տղամարդկանց սեռական ցանկությունների բավարարման համար, սակայն կատարելագործվելով՝ նրանք ձեռք բերեցին լրիվ այլ նշանակություն:
Այս ռոբոտներն ունեն անգամ իրենց սեփական էջերը սոցիալական կայքերում: Շատ հոգեբաններ կարծում են, որ արհեստական ինտելեկտի և նման ռոբոտների տեղծումը կնպաստի հոգեկան խնդիրների վերացմանն ու ավելի ներդաշնակ կդարձնի մարդկանց կայնքը:
Չէ՞ որ ավելի հեշտ է ապրել նման ռոբոտի հետ, ով կընդունի ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, իսկ ինքը կշարունակի կատարելագործվել՝ բավարարելով ձեր բոլոր ցանկությունները: