Քայլի Ջենները բաժանվել է Թրևիս Սքոթից

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը՝ Քայլի Ջենները բաժանվել է սիրեցյալից, ով նաև իր դստեր հայրն է: Նրա նախկին ընտրյալը՝ Թրևիս Սքոթը, հիացնում էր միլիոնավոր երկրպագուների՝ մատուցելով Քայլիին գեղեցիկ ու անկրկնելի անակնկալներ: Գեղեցկուհու ծննդյան օրը Թրևիսը ողջ տունը զարդարել էր ալ կարմիր վարդերի թերթիկներով, ինչի համար պահանջվել է մի քանի հազար վարդ: Ադամանդներ, թանկարժեք ավտոմեքենաներ. Սքոթն ամեն անգամ յուրովի էր զարմացնում իր երեխայի մորը:
Սակայն վերջին ժամանակներում Քայլին այլևս չի հրապարակում Թրևիսի հետ լուսանկարներ: Աստղի ընկերները հավատացրել են լրագրողներին, որ զույգն արդեն իրար բաժանվել և չի պատարստվում միանալ: Բաժանության պատճառները Քայլիի մտերիմը հրաժարվեց նշել:
Հիշեցնենք, որ 22-ամյա Քայլին և 28-ամյա Թրևիսը միասին էին մոտ երկու տարի։ Նրանց սիրավեպը սկսվել է 2017 թվականիի ապրիլին: