Netflix-ը կնկարահանի «Շատ տարօրինակ գործեր» սերիալի շարունակությունը

Netflix-ը կնկարահանի «Շատ տարօրինակ գործեր» սերիալի չորրորդ եթերաշրջանը: Դրանով կզբաղվեն Մեթ և Ռոս Դաֆեր եղբայրները, ովքեր միաժամանակ նախագծի և՛ ռեժիսորներն են, և՛ սցենարիստները, և՛ պրոդյուսերները:

Սեպտեմբերի 30-ին Netflix-ի Թվիթերում հայտնվել էր կարճ տեսահոլովակ, որտեղ սերիալի անվանումը փոխարինվել է 4 թվով, իսկ հետո՝ «Մենք այլևս Հոուքինսում չենք» մակագրությամբ: Նրանք նկատի են ունեցել մտացածին փոքր քաղաքը, որտեղ տեղի է ունենում «Շատ տարօրինակ գործերի» գործողությունը:

«Դաֆեր եղբայրները «Շատ տարօրինակ գործեր»-ով հիացրել են ամբողջ աշխարհի հանդիսականներին, մենք հիացած ենք նրանց հետ գործընկերությունը շարունակելու հեռանկարով այն բանի առնչությամբ, որ նրանք երևակայություն և ֆանտազիա մտցնեն ֆիլմերի ու սերիալների մեջ, որոնք դուր կգան մեր բաժանորդներին»,- նշել է Թեդ Սարանդոսը, թվ կոնտենտի հարցերն է ղեկավարում ծառայությունում:

«Շատ տարօրինակ գործերը» Netflix-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող սցենարային նախագիծն է: Ընկերությունը սովորաբար չի հրապարակում հանդիսականների լսարանին վերաբերող տվյալները, սակայն այս տարվա հուլիսի 8-ին բացառություն է արել: Այդ սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերայից հետո առաջին չորս օրվա ընթացքում այն դիտել է մոտավորապես 40,7 մլն բաժանորդ: Այսինքն ավելի շատ, քան Netflix-ի ցանկացած այլ ֆիլմ կամ սերիալ: Հատկանշական է, որ չորս օրվա ընթացքում 18,2 մլն բաժանորդ դիտել է երրորդ եթերաշրջանի բոլոր ութ էպիզոդները: The Hollywood Reporter հանդեսի տվյալներով՝ դերասաններ Ֆին Վուլֆարդը, Գեյթեն Մատարացոն, Քալեբ Մաքլաֆլինը և Նոա Շնափը սկսել են 250 հազարական դոլար ստանալ յուրաքանչյուր էպիզոդի համար՝ հասնելով հոնորարների գրեթե 12 անգամ ավելացման: