Ծնվել է երգչուհի Նարե Գրիգորյանի առաջնեկը

Երեկ երգչուհի Նարե Գրիգորյանը մայր է դարձել։ Նարեն ու իր ամուսինը՝ իրավաբան Արամ Շամիլյանը որդի են ունեցել։
Հիշեցնենք, որ Նարեն շոումեն, հաղորդավար Սամվել Գրիգորյանի դուստրն է։ Երգչուհին ուրախալի լուրը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով և ստացել բազմաթիվ շնորհավորանքներ։ Նարեն հրապարակել է որդու լուսանկարը և տվել հետևյալ մեկնաբանությունը․ «Շնորհակալ եմ, Տեր Աստված»։

Նշենք նաև, որ ավելի վաղ Նարեն հայտնել էր, որ որդուն ամուսնու հայրիկի անունն են տալու՝ Ժիրայր։