Կախվածություն բոտեքսից. Ջարեդ Լետոն դիմել է հոգեբանի

Աշխարհահռչակ դերասան և երգիչ Ջարեդ Լետոն մեծ համբավ ու միլիոնավոր երկրպագուներ ձեռք բերեց ոչ միայն իր տաղանդի և անզուգական խարիզմայի, այլ նաև հավերժ երիտասարդ ու գեղեցիկ արտաքինի շնորհիվ: Չնայած իր տարիքին՝ 47-ամյա Ջարեդը հիասքանչ տեսք ունի և չի դադարում գերել բազում երկրպագուհիների սրտեր:

1994 թվականին Ալիսիա Սիլվերսթոունի հետ «Խենթերն ու խելագարները» ֆիլմում նկարահանվելուց հետո 1995 թվականին նա հայտնվում է «Ինչպես ստեղծել ամերիկյան անկողին» ֆիլմում, որտեղ նկարահանվում էր նաև Վայնոնա Ռայդերը։ Հենց այս ֆիլմերից հետո էլ Ջարեդը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում՝ տարիներ անց եղբոր հետ հիմնելով իր երաժշտակա խումբը՝ «30 Seconds to Mars»: Ջարեդ Լետոն բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են «Օսկարը», «Ոսկե գլոբուսը»:

Սակայն նման ճանաչումն ու միլիոնավոր երկրպագուները նարն ստիպում են միշտ ունենալ իդեալական տեսք և տարվելով կատարելության հասնելու մոլուցքով՝ Ջարեդը լուրջ կախվածություն է ձեռք բերել բոտեքսից:
Բժիշկների հավաստմամբ կոսմետոլոգիական միջոցների չարաշահումը առողջական շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել և Ջարեդը, հասկանալով այդ ամենը, դիմել է հոգեբանի, որպեսզի պայքարի իր կախվածության դեմ: