72-ամյա մոդելը կիսվում է երիտասարդության ու գեղեցկության գաղտնիքով

Քերին Քալաբրիսը 72 տարեկան է, սակայն նա ոչ միյան լիարժեք առողջ է և առույգ, այլ նաև շատ գայթակղիչ ու գեղեցիկ տեսք ունի և պահանջված է մոդելային գործակալությունների կողմից:
Նա համարվում է աշխարհի ամենատարեց մոդելը: Սակայն նայելով այս գեղեցկուհուն՝ դժվար է հավատալ, որ նա 70 տարեկան է:

Քերինը կիսվել է իր երիտասարդության և գեղեցկության գաղտնիքով՝ խոստովանելով, որ այդ ամենը բուսակերության շնորհիվ է: 72-ամյա մոդելը համոզված է, որ եթե նա մսակեր լիներ, ոչ մի դեպքում այսպիսի տեսք չէր ունենա: Քերինն արդեն 52 տարի է, ինչ բուսակեր է:
Գիտնականներն ապացուցել են, որ բուսակերները հազվադեպ են տառապում ճարպակալմամբ և խոլեստերինի կուտակմամբ: Բացի այդ, ի տարբերություն մսակերների՝ բուսակերներն աչքի են ընկնում ավելի լավ առողջությամբ և կյանքի առավել երկար տևողությամբ:

Ի դեպ, մինչև այժմ հայտնի չէ, արդյո՞ք երկարակեցության համար բուսակերները պարտական են իրենց սննդի առանձնահատկությանը:
Շատ հնարավոր է, որ մեծ դեր է խաղում նաև այն փաստը, որ բուսակերների մեծ մասը ծխող չէ: Անգլիացի գիտնականները հայտնաբերել են, որ IQ բարձր ցուցանիշներով երեխաները հետագայում մեծ մասամբ դառնում են բուսակերներ: