Փարիզում կայացած անսովոր ցուցադրությունն անտարբեր չի թողնի ոչ մեկին

Փարիզը, ինչպես միշտ, նորաձևության կանոններ է թելադրում։ Հիմա էլ այդ քաղաքում շատ արտասովոր ցուցադրություն է կայացել։ Ոչ մոդելային չափանիշներով հարյուրավոր կանայք ու տղամարդիկ որոշել են ցույց տալ, որ իրենց հիասքանչ ու սեքսուալ տեսք ունեն։ Ցուցադրությանը միացել են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ, չէ՞ որ հենց նրանք են մարմնի կատարյալ չափանիշների սահմաններ թելադրում նորաձևության և գովազդի ոլորտներում։
Ցուցադրությունը նվիրված է եղել բոդիպոզիտիվիզմի պրոպագանդմանը և ավելի շատ նման է եղել բողոքի ցույցի:
Մասնակիցները ավելորդ կիլոգրամներ, հաշմանդամություն կամ այլ խնդիրներ ունեցող մարդիկ էին, ովքեր ներկայացնում էին ֆրասնիական անվանի բրենդների հագուստները՝ ապացուցելով, որ գեղեցկությունը սահմաններ չունի: