«Ավելի շատ հայրիկի գեներն են»․ Սիրուն Մինասի նոր լուսանկարը

Հայտնվելով «Women’s Club» հումորային նախագծում՝ Սիրուն Մինասը մեծ ճանաչում ու երկրպագուների բանակ ձեռք բերեց։
Նրա հայրը հայ է, ժամանակին բնակվել է Հնդկաստանում, մայրը` նիգերիացի է։ Սիրունը ծնվել է Նիգերիայում, 4–5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Նա իր մանկությունն անցկացրել է Մեղրիում, հետո եկել Երևան։
Իր ինստագրամյան հետևորդներին Սիրունը հաճախ է հիացնում նոր ու օրիգինալ լուսանկարներով։
Այս անգամ գեղեցկուհու լուսանկարի մեկնաբանություններում հետևորդներից մեկը գրել է․ «Ավելի շատ հայրիկի գեներն են․ տեսնելով նրա ու ծնողների լուսանկարները՝ միանգամից հասկացա, որ հայրիկին ավելի է նման»։