Դերասանուհի Աննա Մանուչարյանի նուրբ կերպարը՝ գիշերային Երևանում

Դերասանուհի Աննա Մանուչարյանը նոր գեղեցիկ ֆոտոշարք է իրականացրել գիշերային Երևանում։ Դերասանուհին լուսանկարներում մարմնագույն զգեստով է և որպես աքսեսուար կրում է վզնոց և ժամացույց։ Կերպարն ամբողջացնելու համար դերասանուհին նախընտրել է նուրբ դիմահարդարում։ «Երեկոյան քաղցր Երևան»,- լուսանկարներին կից գերլ է դերասանուհին։

Հիշեցնենք, որ դերասանուհին նկարահանվում է Արմենիա TV-ի «Դեպի ճամբար» նոր հեռուստանախագծում, այն շուտով կհայտնվի մեր հեռուստաեթերում։