Դերասան Արմեն Ջիգարխանյանը 84 տարեկան է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին դարձավ 84 տարեկան:

«Այս պահին Արմեն Բորիսովիչի առողջական վիճակը նորմալ է: Օգոստոսի վերջին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այնպիսի տպավորություն է, որ նա 10-15 տարով երիտասարդացել է: Ես այդ ամենը բացատրում եմ իր և Տատյանա Վլասովայի միավորման հետ: Այս պահին նա շատ խնամված տեսք ունի»,- ասել է դերասանի որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը Rusarminfo-ին:

Դերասանը ծննդյան օրը նշել է առաջին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ միասին։

Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում։ Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում` Հակոբի դերակատարմամբ, իսկ ճանաչում Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերերից մեկը՝ երիտասարդ ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։

Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր ֆիլմում՝ դառնալով ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկը։