Զառա Արամյանին տեղափոխել են հիվանդանոց. հայտնի են նոր մանրամասներ

Հաղորդավարուհի և դերասանուհի Զառա Արամյանին տեղափոխել են հիվանդանոց։ Նա այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Այս մասին մեզ հայտնել են բժշկական կենտրոնից՝ նշելով, որ Զառայի մոտ ախտորոշվել է անկայուն ստենոկարդիա, ինֆարկտ չի զարգացել։ Դերասանուհու վիճակը գնահատվում է բավարար։

Զառան բուժզննումն անցել է Էրեբունի հիվանդանոցի գլխավոր սրտաբանի մոտ։ Այս պահին Զառան գտնվում է բժիշկների հսկողության ներքո։