Նազենի Հովհաննիսյանը՝ կանացիության ուժի մասին

Դերասանուհի և հաղորդավարուհ Նազենի Հովհաննիսյանը բավականին հաճախ է հրապարակում ինստագրամյան էջում իր գեղեցիկ լուսանկարները՝ դրանց կից կիսվելով իր հետաքրքիր մտքերով ու նորություններով։
«Ամենաանտրամադիր վիճակում ես սիրում եմ զգեստ հագնել, կանացիությունն իր ուժն ունի, զգեստով զգացողությունը այլ է, որքան էլ այն երբեմն անհարմար լինի:
Հետաքրքիր է, ժամանակակից կինն ինչու՞ է տաբատն ավելի նախընտրում»,- լուսանկարը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին սև-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։
Նազենին կադրին կից գրել էր․ «Բարիք գործողին` թող որ բարին վերադառնա հազարապատիկ»։