Մահացել է դերասանուհի և երգչուհի Դայան Քերոլը - showbiz.am

Մահացել է դերասանուհի և երգչուհի Դայան Քերոլը

By

Այսօր մահացել է «Կրքի անատոմիա» և «Սպիտակ օձիք» սերիալների հայտնի դրասանուհի Դայանա Քերոլը:
84-ամյա դերասանուհին մի քնաի տարի է, ինչ պայքարոմ էր քաղցկեղի դեմ, սակայն ապարդյուն: Բժիշկները հավատացնում էին, որ Դայանան փրկվելու շանսեր ունի և նրանց կհաջողվի կայունացնել աստղի առողջական վիճչակը: Շաբաթներ շարունակ տարբեր բժշկական հաստատություններում բուժվելուց հետո Քերոլը վերադարձել է տուն՝ հավատացած լինելով, որ վտանգն արդեն անցել է:
1962 թվականին Քերոլը դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, ով «Տոնի» մրցանակ է ստացել բրոդվեյան մյուզիքլում լավագույն դերի համար։ 1975 թվականին նա առաջադրվել է «Օսկարի» «Կլոդին» ֆիլմում դերի համար:
Դերասանուհին ծնվել է Նյու Յորքում: Նա դեռ մանկուց սիրել է բեմը՝ հաճույքով հաճախելով երգի, պարի, թատերական դասընթացների:
Ավարտելով մանհեթենյան թատերական դպրոցը՝ Դայանան մասնակցել է այժմ արդեն գոյություն չունեցող DuMont հեռուստաալիքի կազմակերպած մրցույթներից մեկին, որտեղ գրավելով առաջին հորիզոնականն ու արժանանալով դրամական մեծ պարգևատրման՝ նա սկսել է իր փայլուն կարիերան:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ