Այսօր գրադարանավարների օրն է

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր: Այն սկսվել է նշվել 2004 թվականից՝ ՀՀ կառավարության որոշմամբ։
Գրադարանագիտությունը աշխարհի ամենահին մասնագիտություններից է, այն ունի 4 հազար տարվա պատմություն:
Առաջին գրադարանագետներն ի հայտ են եկել դեռ շումերական մշակույթի զարգացման տարիներին:
Այդ ժամանակաշրջանում գրադարանավար էին համարվում գրչակները, ոքվեր արդեն տիրապետում էին գրային համակարգի առաջին նշաններին: Երկար ժամանակ գրադարանավար՝ գրքերի պահապան, կարող էին դառնալ միայն կրոնավորները, որովհետև այս աշխատանքը միջնադարում համարվում էր սուրբ:

Աշխարհի ամենամեծ գրադարանն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Գրադարանն ունի 132 միլիոն գիրք` 470 լեզվով, մոտ 5 միլիոն քարտեզ, 29 միլիոն ձեռագիր նյութ, որոնք հավաքվել են մոտ 3 դարերի ընթացքում: Այդ գրադարանը ստեղծվել է 1800 թվականի ապրիլի 24-ին:
Աշխարհում ամենահին գրադարանը հայտնաբերվել է 1849-1851 թվականներին՝ բրիտանացի հնէաբան Օսթին Հենրի Լեյարդի և Հորմուզ Ռասամի կողմից` Եփրատի ափին անցկացված պեղումների ժամանակ: Այն Ասորեստանի Աշուրբանապալ արքայի գրադարանն է, որն այժմ վերանվանվել է Լոնդոնի բրիտանական թանգարան: