Դերասան Ջեյմս Ֆրանկոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

Մի քանի կին դերասան Ջեյմս Ֆրանկոյին ու դերասանական վարպետության դպրոցի նրա գործընկերներին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:
Հայցը ներկայացվել Է Լոս Անջելեսի Գերագույն դատարան: Երկու կին՝ Սառա Թիթեր-Քափլանը և Թոնի Գաալը պնդում են, որ իրենք սեռական ոտնձգությունների են ենթարկվել 41-ամյա դերասանի և ռեժիսորի, ինչպես նաև նրա գործընկերների կողմից:
Ասվում է, որ Ֆրանկոն նրանց խոստացել է ներգրավել նոր նախագծերի մեջ՝ դրա դիմաց առաջարկելով մասնակցել սեռական բնույթ կրող նկարահանումների:
Կանանց խոսքով՝ դերասանի ու նրա գործընկերների գործողությունները բերել են նրան, որ դպրոցում հաստատվել Է «ոտնձգությունների և սեռական շահագործման մթնոլորտ»: Նշենք նաև, որ ավելի վաղ Ֆրանկոյի նկատմամբ արդեն առաջադրվել են նման բնույթի մեղադրանքներ: