Երգչուհի Սիան տառապում է անբուժելի հիվանդությամբ

Երգչուհի Սիան ասել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ։ Այս մասին հայտնել է CNN լրատվականը։

Երգչուհին իր թվիթերյան էջում գրառում է կատարել և նշելով, որ տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով, Սիան նաև աջակցության խոսքեր է հղել իր բոլոր երկրպագուներին, ովքեր տառապում են ֆիզիկական կամ հուզական ցավից:

Էլերս-Դանլոսը քրոնիկ հիվանդություն է, որն ազդում է մաշկի, հոդերի և արյունատար անոթների վրա: Այս հիվանդությամբ տառապողներն ունեն շերտազատվող մաշկ, ինչպես նաև ամբողջ մարմինը պատվում է կապտուկներով ու սպիներով:

https://twitter.com/Sia/status/1180240008331939840?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1180240008331939840&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F498249.html