Թոմ Քրուզի հաջորդ ֆիլմը կնկարահանվի Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է աշխարհահռչակ դերասան Թոմ Քրուզի հետ, ում հաջորդ ֆիլմը նկարահանվելու է Կիևում:
Թոմ Քրուզը Ուկրաինայի քաղաքապետի՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ընկերակցությամբ զբոսնել է Կիևում, նկարահանվել երկրպագուների հետ, այցելել քաղաքի տեսարժան վայրերը:
Լրագրողների հետ զրույցում Քրուզը հայտնել է իր հիացմունքը ուկրաինացիների նկատմամբ՝ ասելով, որ նրանք շատ հյուրասեր, բարեհամբույր ժողովուրդ են և պարզապես, հիասքանչ մարդիկ:
«Շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու համար, շատ զգացված ենք, և մարդիկ իսկապես շատ ջերմ են, շնորհակալ ենք», – ասել է Քրուզը: Թե ինչ ժանրի ֆիլմ է լինելու, Քրուզը դեռ չի հայտնել երկրպագուներին՝ այդպիսով նրանց ավելի շահագրգռելով:
Իսկ Կիևը ներկայումս ընդունում է օրենքներ, որոնք Ուկրաինան գրավիչ կդարձնեն արտասահմանյան կինոընկերությունների համար: