Իրանում ձերբակալել են ամենից շատ պլաստիկ վիրահատությունների դիմած բլոգերին

The Sun լրատվամիջոցը տեղեկացնում է, որ 22-ամյա իրանցի բլոգերին՝ Սահար Թաբարին, ձերբակալել են, սակայն պատճառները դեռ հայտնի չեն:
Բլոգերն իր ինստագրամյան էջում հրապարակել էր լուսանկար, որտեղ նա կեղծամով է: Լրագրողները կարծում են, որ ձերբակալության պատճառը հենց դա է՝ աղջկա առանց հիջաբի լուսանկարը. չէ՞ որ Պարսկասանում դա համարվում լուրջ օրինախախտում:
Հիշեցնենք, որ Սահարը մեծ ճանաչում ձեռք բերեց իր տարբերվող արտաքինի շնորհիվ, աղջիկը դիմել էր տասնյակ պլաստիկ վիրահատությունների, որպեսզի նմանվի Անջելինա Ջոլիին, սակայն արդյունքն այդքան էլ գոհացուցիչ չէր:
Ձերբակալությունից հետո Սահարի ինստագրամյան էջը փակել են: Աղջիկն ուներ 400 հազարից ավելի հետևորդներ և մեծ գումարներ էր կարողանում վաստակել դրա միջոցով: Նա բավականին պահանջված էր գովազդային գործակալությունների կողմից:
Պարսկաստանում բլոգերների և հայտնի մարկադանց համար կան հստակ և շատ խիստ կանոններ, որոնց չհետևելու դեպքում կարող են առաջանալ այսպիսի հետևանքներ:

Իրանում զգեստը հանդիսանում է ժողովրդի ազգային ու կրոնական մշակույթի արգասիքը:
Հանրային վայրերում մարմնի ծածկող հագուստ կրելը Իրանի ժողովրդի մշակույթին բնորոշ առանձնահատկությունն է:
Պատմական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր ժամանակաշրջաններում իրանցի կանայք ու տղամարդիկ հարգել են այդ սկզբունքը:
Իրանում տիրում է իսլամական հանրապետություն վարչակարգը և կանայք ու տղամարդիկ պետք է ծածկված հագուստներ կրեն: Զգեստի մասին օրենքներ գործում են նույնիսկ տղամարդկանց համար: Տղամարդիկ չեն կարող կարճ տաբատներ կրել, իսկ կանայք Իրանում պետք է միշտ գլխաշոր կրեն: