Զարուհի Բաբայանը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը

Հայաստանի Երգի պետական թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչներից Զարուհի Բաբայանը այս տարիների ընթացքում ձեռք է բերել հազարավոր երկրպագուներ և հայկական էստրադայի ճանաչված ու սիրված դեմքերից է:
Չնայած իր զբաղվածությանն ու համերգային շրջագայություններին՝ երգչուհին միշտ ժամանակ է գտնում երկրպագուների հետ շփվելու, իր գեղեցիկ լուսանկարները հրապարակելու և լավ խորհուրդներով կիսվելու համար:
Իր ինստագրամյան էջում Զարուհին կիսվել է գեղեցիկ լուսանկարով, որն արժանացել է բազմաթիվ ջերմ խոսքերի:
«Ասում են՝ ինչքան շատ ժպտաս, այնքան ուշ կկնճռոտվես և կմեծանաս։ Ժպտացեք մարդիկ»,- մակագրել է իր լուսանկարը Զարուհին: