Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքը՝ աֆրիկյան հյուսերով և արտահայտիչ դիմահարդարմամբ

Դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ներսիսյանը բավականին ակտիվ է Ինստագրամում։ Ակտիվության հետ զուգահեռ հաղորդավարուհին փորձում է մշտապես ոճային լինել և նոր ու հետաքրքիր կերպարներով հանդես գալ։ Լուիզան վերջերս հանրությանը ներկայացել էր բավականին օրիգինալ կերպարանքով, ավելի ճիշտ կլինի ասել՝ յուրօրինակ սանրվածքով՝ աֆրիկյան հյուսեր։ Նրա հետևորդներից շատերին դուր էր եկել դերասանուհու կտրուկ ոճային փոփոխությունը, սակայն ոմանք Լուիզային խիստ քննադատության էին ենթարկել։ Ինչպես երևում է՝ Լուիզան չարախոսներին ուշադրություն չի դարձրել, քանի որ շարունակում է նույն սանրվածքով հանդես գալ ու հիացնել իր շքեղ ու հետաքրքիր կերպարներով։
Լուիզան թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր ֆոտոշարք։ Լուսանկարներում հաղորդավարուհին խոշոր պլանով է ներկայացված՝ ցուցադրելով դիմահարդարի ու վարսահարդարի կատարած աշխատանքները։