«Ես ու Սերենան Օլիմպիային կբերենք Հայաստան»․ Ալեքսիս Օհանյանը ևս ժամանել է

Երեկ երեկոյան Հայաստան ժամանեց աշխարհին հայտնի ևս մեկ հայ։ Ալեքսիս Օհանյանին դիմավորողների թվում են եղել նաև մի շարք լրագրողներ, որոնց հետ զրույցում բիզնեսմենը հետաքրքիր գաղտնիքներ է բացահայտել։

Փաստորեն՝ Ալեքսիս Օհանյանի և թենիսի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի դուստր Օլիմպիան մի քանի հայերեն բառ գիտի։ Նշենք, որ Reddit և Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել մասնակցելու WCIT 2019-ին։

««Շնորհակալ եմ»-ը դրանցից մեկն է։ Ես ափսոսում եմ, որ հայերեն չեմ սովորել, երբ մածացա»,- ավելացրել է Ալեքսիս Օհանյանը։ Ներկաները նաև հետաքրքրվել են, թե ապագայում Ալեքսիսը պատրաստվում է արդյոք Հայաստան բերել իր ընտանիքին, նա էլ հիշեցրել է կնոջ ծանրաբեռնվածության մասին։ «Սակայն մենք հաստատ ուզում ենք, երբ Օլիմպիան բավական մեծ լինի, որ հասկանա ամեն ինչ։ Այդ պատճառով հետագա մի քանի տարիների ընթացքում մենք կբերենք նրան»,- նշել է Օհանյանը։