Երգիչ Մարտ Բաբայանը մկրտել է դստերը

Երգիչ Մարտ Բաբայանը օրերս Մոսկվայում մկրտել է դստերը՝ Մարիելլային։
Երգիչը ցանկացել է դստերը Հայաստանում մկրտել, սակայն նրանց մտերիմները Մոսկվայում են ապրում, այնպես որ դա ավելի հարմար է գտել։ Բայց մկրտության համար հայկական եկեղեցի են ընտրել։
Մեկամյա դստեր մկրտությունից հետո երգչի ընտանիքը խնջույք է կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում և առիթը նշել մոտավորապես 80 հյուրի հետ։