Լավագույն դաժան ֆիլմը՝ նկարահանված իրական փաստերի հիման վրա

Հեռուստադիտողների կարծիքով իրական փաստերի հիման վրա նկարահանված լավագույն դաժան ֆիլմն է ռեժիսոր Ֆեդերիկո Ալվարեսի «Մի շնչիր»-ը:
Գործողությունները զարգանում էին Դետրոյթոմ: Երեք երիտասարդ հանցագործներ, որոշում են կողոպտել իրաքյան պատերազմի վետերանի բնակարանը, որովհետև շշուկներ էին պտտվում, որ կույր վետերանն իր տանը միլիոններ է թաքցնում: Հանցագործները կարծում էին, որ կույր ծերունին անվնաս է, և նրանք հեշտությամբ կկարողանան հափշտակել գումարը, սակայն նրանց անակնկալ էր սապսվում:

Ծերունին կույր է, բայց նա չափազանց լավ զարգացած լսողություն ունի: Լսելով հանցագործների շնչառությունը՝ նա կարողանում է գտնել նրանցից երկուսին և դաժանորեն սպանել: Լավ մարզավիճակում գտնվող վետերանը ունի նաև երկու շուն, որոնց հարևանները մարդակեր են անվանում: Երրորդ հանցագործին՝ Ռոքիին, ով ցանկանում է գողանալ մեծ գումարը, որպեսզի կարողանա իր փոքրիկ դստեր հետ հեռանալ այդ կրիմինալ թաղամասից, ծերունին կարողանոմ է բռնել իր շների շնորհիվ:

Իրական պատմության մեջ ծերունուն հաջողվում է սպանել Ռոքիին: Վետերանը ներարկում է միջատների դեմ նախատեսված նյութ, ինչի պատճառով Ռոքին մահանում է շատ սարսափելի կերպով: Սակայն մինչև մահանալը Ռոքին 4 օր ապրում է մի արկղի մեջ, որտեղ կային հազարավոր միջատներ:
«Ես կվերացնեմ բոլոր վնասատուներին միանգամից»,- ասում էր ֆիլմում ծերունին:
Աղջկա դին հայտնաբերում են միայն ծերունու մահից հետո:
Իսկ ֆիլմում հերոսուհուն հաջողվում է փախչել: