«Մոնա Լիզան» վերադարձրել են Լուվրում իր նախկին տեղը

Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը, որն ավելի վաղ Լուվրի մեկ այլ սրահ Էին տեղափոխել թանգարանի վերանորոգման կապակցությամբ, զբաղեցրել Է իր նախկին տեղը:

Երկու ամիս առաջ գլուխգործոցը, թանգարանի ղեկավարության կարգադրությամբ, Պետությունների սրահից տեղափոխել Էին Մեդիչիի պատկերասրահ, որը գտնում Է շենքի Ռիշելյեի կողամասում: Ինչպես նշում Է Agence France-Presse-ը, վերականգնողական աշխատանքների ընթացքում ապակե պանելը, որը պաշտպանում Էր կտավը, փոխարինվել Է ավելի պարզ գնդականթափանց ապակիով: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, նկարն ամենաթանկ ստեղծագործությունն Է արվեստի աշխարհում, հաղորդել Է ТАСС գործկալությունը: