Mister X-ն առաջին անգամ խոսել է իր ամուսնալուծության մասին

Մհեր Բաղդասարյանի Tete A Tete յութուբյան շոուի այս անգամվա հյուրը երգիչ Mister X-ն է՝ Արթուր Հակոբյանը, ով առաջին անգամ խոսել է ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանի հետ ամուսնալուծության պատճառների մասին:

Երգիչը պատմում է, որ իր համար մեծ ցավ էր բաժանությունը: Իր և Սվետլանայի փոքրիկ դուստրն ընդամենը 6 ամսական էր, երբ իրենք ամուսնալուծվեցին:
Արթուրը խոստովանում է, որ իրենց միջև այնպիսի հարաբերություններ էին, որ ինքն այլևս ոչինչ չէր կարող անել կնոջն իր մոտ պահելու համար:
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ երգիչն ամուսնալուծված է:
Mister X-ը անկեղծ կիսվեց՝ ասելով, որ շատ ժամանակ կինն ամեն կերպ խոչընդոտներ է ստեղծում՝ չթողնելով իրեն հանդիպել երեխայի հետ: Երգիչը դիմել է դատարան, բայց  երեխայի խնամակալության հարցը դեռ լուծված չէ:
«Հիմա արդեն վերջացած է ամեն ինչ, ու ետ բերելու ենթակա չէ: Նա ինձ ամեն օր զարմացնում է պահվածքով, իր քարսրտությամբ: Ցավալի է, որ չես կարողանում փրկել այն, ինչ թանկ է քեզ»,- անկեղծանում է Արթուր Հակոբյանը: