Նոր ու սարսափելի թրենդ պլաստիկ վիրաբուժության մեջ

Նորաձևությունը չի դադարում զարմացնել բոլորին՝ ներկայացնելով նոր ու անհավատալի թրենդներ:
Balenciaga աշխարհահռչակ բրենդի նոր հավաքածուն ցուցադրող մոդելները դուրս են եկել բեմ՝ ներկայացնելով պլաստիկ վիրահատության վերջին թրենդը՝ ցցված այտոսկրերը:
Այս վիրահատությունն արդեն մի քանի ամիս է, ինչ բավականին տարածված է ամրիկյան հասարակության մեջ, սակայն բրենդի ցուցադրությունից հետո նման այտոսկրեր ունենալ ցանկացողների թիվը տասնապատկվեց:
Իրականում, պլաստիկ վիրահատությունը բավականին վտանգավոր է, այն կարող է դառնալ այտերի այտուցման կամ բորբոքման պատճառը, որովհետը այդ հատվածում մաշկը չափազանց նուրբ է:
Balenciaga բրենդի մոդելիերները կարծում են, որ այսպիսի դիմագծերը հաղորդում են արիստոկրատիզմ ու նրբագեղություն:
Պլասստիկ վիրահատության տեսակներից այժմ սա ամենաթանկարժեքն է: