Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը ազատման դիմում է գրել վիրավորական աշխատավարձի պատճառով - showbiz.am

Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը ազատման դիմում է գրել վիրավորական աշխատավարձի պատճառով

By

«28,300 դրամ. ԵԹԿՊԻ-ն այսքան է գնահատում իր դասախոսներին»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար Հրանտ Մովսիսյանն այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով բուհից հեռացման դիմումը:

Ռեժիսորը խնդրել է, որ իրեն աշխատանքից ազատեն ցածր աշխատավարձի պատճառով, որն իր համար վիրավորական է:

«Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ և, ամենակարևորը, մինչև օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28,300 դրամ»,- իր դիմումի մեջ գրել է Մովսիսյանը:

 

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ