Սրբուկը փոթորիկ է արել իր շնորհանդեսի ժամանակ

Հոկտեմբերի 8-ին Կարապի լճում Սրբուկը ներկայացավ իր համերգային ծրագրով և նոր նախագծերի շնորհանդեսով:
Հարյուրավոր մարդիկ ներկա էին ունկնդրելու տաղանդավոր երգչոհու կատարումները:
Իր հավատարիմ երկրպագուների համար Սրբուկն անակնկալ ուներ. նա ներկայացրեց միանգամից տասը երգի պրեմիերա, որոնց հիմքում հին հայկական ժողովրդական երգերն ու խաղիկներն են։
Երգչուհին նաև նոր ու յուրօրինակ մոտեցմամբ կատարեց արդեն հայտնի դարձած՝ «Ով սիրուն, սիրուն», «Մոկաց շուկեն», «Մոկաց հարսներ», «Երգ սիրո մասին», «Ամպի տակից» երգերն ու մի քանի պոպուրի ստեղծագործություն։

«Սիրելիներս, երեկվա համերգից դեռ ուշքի չեմ գալիս (բառի ամենադրական իմաստով):
Այդքան դրական էներգիա մեկ վայրում զգալն աննկարագելի հաճույք էր, ինչի համար անսահման շնորհակալ եմ: Իմ նոր համերգային ծրագիրն արդեն իրականություն է, որը հույս ունեմ, որ կդառնա ձեր լավ առիթների ու ուրախ տրամադրության անբաժան ուղեկիցը: Ժողովուրդ, Դուք լավագույնն եք։ Սիրում եմ Ձեզ անսահման»,- համերգից հետո հայտարարեց Սրբուկը:
Ստեղծագործությունների նոր գործիքավորումն իրականացրել է Հովհաննես Հովհաննիսյանը, նախագծի երաժշտական պրոդյուսերն է Դավիթ Միրոյանը։