Քիմ Քարդաշյանը մրցակից ունի․ «Ինձ օգնեցին Քիմից մերժվածները»

24-ամյա Ալյոնա Օմովիչը համարվում է Ուկրաինայի Քիմ Քարդաշյանը։
Աղջիկը խոստովանում է, որ հեռուստաաստղին նմանվելու համար նա դիմել է 13 պլաստիկ վիրահատության և 30-ից ավելի կոսմետիկ միջամտությունների, որպեսզի նմանվի Քիմ Քարդաշյանին։ Ուկրաինայում աղջիկն իր կերպարանափոխություներից հետո մեծ ճանաչում սկսեց վայելել․ քանի որ սլավոնական արտաքինով հասարակության մեջ նրա գեղեցկությունը միանգամից աչքի ընկավ։
«Ինձ օգնեցին Քիմից մերժվածները։ Մինչ այսօր եվրոպական շատ բրենդներ ու մոդելային գործակալություններ, որոնց հետ Քիմը հրաժարվել է համագործակցել, դիմում են ինձ, և ես, իհարկե, չեմ մերժում»,- խոստովանում է Ալյոնան։
Ալյոնան խոստովանում է, որ աշխարհահռչակ աստղի հետ իր նմանության շնորհիվ այժմ նա կարողանում է ամսական վաստակել հազարավոր դոլարներ, իսկ մինչ այդ գեղեցկուհին աշխատում էր գեղեցկության սրահում։ Օմովիչն իրեն համարում է Քարդաշյանի մրցակիցը, ով կկարողանա մոտ ապագայում գերազանցել աստղին իր հաջողություններով ու ճանաչմամբ։