«Օձի մաշկով» կինը դարձել է հայտնի մոդել - showbiz.am

«Օձի մաշկով» կինը դարձել է հայտնի մոդել

By

Նորաձևության բոլոր ստանդարտները վաղուց արդեն հնացած են, և այժմ բոլոր մոդելիերներն ու մեդելային գործակալությունները աշխատում են գտնել տարբերվող և յուրօրինակ մարդկանց։
Շատ ժամանակ պոդիումում կամ հեռուստաէկրաններին կարելի է տեսնել չափազանց գեր կամ ֆիզիկական ինչ-որ առանձնահատկություն ունեցող մարդկանց, սակայն 25-ամյա Ջեյզան միակն է իր տեսակի մեջ։
«Օձի մաշկով» աֆրիկուհին տառապում է մաշկային սարսափելի հիվանդությամբ՝ իխտիոզով։ Այս հիվանդության ժամանակ անգամ մի փոքր բարձր ջերմաստիճանի պատճառով մարդու մաշկն անդադար թեփոտում է և վառվում։
Շատ երեխաներ մահանում են իրենց կյանքի առաջին տարիներին՝ չկարողանալով դիմակայել իխտիոզին։
Սակայն Ջեյզը ոչ միայն կարողացել է պայքարել իր հիվանդության դեմ, այլ արդյունավետ բուժման շնորհիվ թեթևացրել է այն։ Ցավոք, իխտիոզը չի բուժվում։
Ջեյզը իր ողջ կյանքի ընթացքում բնակարանից դուրս է եկել ընդամենը մի քանի անգամ․ դրա պատճառը և՛ իր առողջական վիճակն էր, և շրջապատի անհանդուրժողականությունը։
Սակայն հիմա մոդելն ունի հազարավոր երկրպագուներ, ովքեր հիանում են նրանով ու մշտապես արժանացնում են նրան հաճոյախոսությունների ու ջերմ խոսքերի։

 

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ