Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի համահունչ և գեղեցիկ կերպարները

Երգչուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը նոր գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Լուսանկարներում Աննան ամուսնու՝ հաղորդավար, դերասան և երգիչ Դավիթ Աղաջանյանի հետ է։ «Երեկվա օրը աննկարագրելի հեքիաթային էր»,- գրել է երգչուհին հրապարակված լուսանկարների մեկնաբանության դաշտում։ Աննան երեկոյի ընթացքում կապույտ երկարավուն զգեստով է եղել, իսկ Դավիթը մոխրագույն կոստյումով։