Երևանում անցկացվում է «Պորտուգալական կինոյի օրեր» փառատոնը

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի ունեցավ «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառման բացման արարողությունը:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ: Այն ոչ միայն կարևորվում է բարերար Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյա հոբելյանով, այն նաև առաջին նշանակալի միջոցառումն է՝ նվիևված հայ-պորտուգալական մշակութային կապերի ամրապնդմանը:

«Պորտուգալական կինոյի օրեր»-ի ծրագիրը ներառում է 5 լիամետրաժ ֆիլմ Պորտուգալիայի պատմության և ժամանակակից կյանքի մասին և կարճամետրաժ ֆիլմերի հավաքածու` բաղկացած 5 ֆիլմից: