Ինչո՞ւ է Շվարցենեգերը մահապատժի ենթարկել մանկագրին

Շվարցենեգերը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ մինչ օրս անանուն նամակներից ու զնագերից ստանում է սպառնալիքներ, և շատ է վախենում իր մտերիմների կյանքի համար:
Առնոլդ Շվարցենեգերը իր փայլուն կարիերան սկսել է որպես մարզիկ և որպես դերասան, սակայն նա դեռ երիտասարդ տարիքից ակտիվ գործունեություն էր ծավալում քաղքակականության ոլորտում:
2005 թվականին, երբ Շվարցենեգերը նահանգապետ էր, նա հրաժարվեց ներում շնորհել մահապատժի դատապարտված երկու մարդու: Նրանցից մեկը գանգստեր Սթենլի Ուիլյամսն էր, ում կոչվում էին՝ Տուկի մականվամբ. նա դատապարտվել էր մահապատժի չորս մարդու սպանության համար:
Բանտում Սթենլին ապաշխարել էր և դարձել հանրաճանաչ մանկագիր, որը նույնիսկ առաջարկվել է Նոբելյան մրցանակի: Երբ նրան մահապատժի ենթարկեցին, Շվարցենեգերի հայրենի քաղաքի՝ Գրացի, բնակիչները սկսեցին ագրեսիվ գործողություններ իրականացնել դերասանի նկատմամբ. անդադար սպանության սպառնալիքներ, անանուն զանգեր և նամակներ: Շվարցենեգերը դեռ մինչ այսօր չի կարողանում մոռանալ իր այդ որոշման մասին:
2005 թվականին այդ դեպքից հետո օրեր շարունակ մեծ ցույցեր էին կազմակերպվում. մարդիկ պահանջում էին զրկել մարզպետին քաղաքացիությունից և վերանվանել Շվարցենեգերի անունով կոչված մարզադաշտը: