Ինչպե՞ս հարսանեկան լուսանկարներով կանխատեսել նորապսակների ապագան

Գերմանացի Նոյ Շմիդտը հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, սակայն 55 տարեկանում նա որոշում է դառնալ հարսանեկան լուսանկարիչ:
Նոյը պդնում է, որ հիմնվելով սիրահարների հարսանեկան լուսանկարների վրա՝ նա կարող է կանխատեսել նրանց  ապագան: Լուսնակարիչը հետագայում հետաքրքրվում է այդ զույգերով, որպեսզի պարզի՝ արդյո՞ք ճիշտ են եղել իր գուշակությունները և հաճախ է համոզվում իր կանխատեսումների ճշմարտացիության վրա:

Լուսնկարչի պնդմամբ՝ այն զույգերն, ովքեր շատ են համբուրվում, գրկախառնվում, նրանք հիմնականում ամուսնալուծվում են:
Բանն այն է, որ այդպիսի ժեստերը սիրահարվածության, կրքի նշան են, ինչը ժամանակի ընթացքում անցնում է՝ առաջացնելով զույգերի մոտ անտարբերություն միմյանց նկատմամբ:

Այն զույգերը, ովքեր շատ չեն սիրում լուսանկարվել, հիմնականում ունենում են խաղախ կյանք, բայց առանց սիրո և կրքի: Նման դեպքերում զույգերն ամուսնանում են շահից դրդված:
Եթե զույգերը ձգտում են լուսանկարներում իդեալական տեսք ունենալ, ապա դա նույնպես կասկածների տեղիք է տալիս, որովհետև իսկապես երջանիկ զւոյգը ընդհանրապես չի մտածում իր արտաքինի մասին:

Եվ վերջապես, այն զույգերը, ովքեր պարբերաբար հպվում են իրար, ժպտում են լիարժեք և հաճախ են նայում ուղիղ իրար աչքերի մեջ, համարվում են իդեալական զույգեր, որոնց ամուսնական կյանքը հիմնականում լինում է երջանիկ և առանց խնդիրների, որովհետև նրանց միությունը հիմված է իրական սիրո վրա: