Հայ բանաստեղծուհի Սոնա Վանն արժանացել է միջազգային բարձրագույն մրցանակի

Չինաստանում ազգությամբ հայ բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սոնա Վանն արժանացել է պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակի: Սոնա Վանը ստացել է 1573 International Poetry Award հեղինակաավոր մրցանակը հոկտեմբերի 8-ին իր՝ «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհիվ:
Գիրքը նվիրված է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և ինչ-որ չափով պատմություն է նաև բանաստեղծուհու ընտանիքի մասին, որն անցել է այդ դժոխային ճապարհով:
«Լիբրետո անապատի համար» գրքի գլխավոր հերոսի նախատիպը հենց Սոնա Վանի հորաքույրն է:
Սոնա Վանի այս ստեղծագործությունը նաև արժանացել է «Հոմեր» եվրոպական և միջազգային տարբեր այլ մրցանակների: Այն թարգմանվել է 23 լեզուներով:
Շուտով կկայանա բանաստեղծուհու գրքի հայաստանյան շնորհանդեսը: