Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում: Նա կղեկավարի հենց «Լա Սկալա» նվագախումբը:
Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Սիմոնիդե Բրոկոնին և դաշնակահար-կոմպոզիտոր Վախթանգ Կախիձեն։
Դասական երաժշտության լավագույն բեմերից մեկում կլինեն նաև հայտնի դասական ու ժամանակակից կոմպոզիտորների Մաքս Բրուխի, Էդվարդ Գրիգի, Քրիստոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները

«Լա Սկալան»-ն օպերային մշակույթի համաշխարհային կենտրոնն է:
19-րդ դարի 30-ականներից սկսած՝ «Լա Սկալա»-յի պոտմությունը կապվում է իտալացի մեծանուն երաժիշտներ Գաետանո Դոնիցետտիի, Վինչենցո Բելլինիի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի հետ: Նրանց ստեղծագործությունները այստեղ ցուցադրվում էին առաջին անգամ: Դրանք էին Բելլինիի «Նորմա» օպերան, Դոնիցետտիի «Լուկրեցիա Բորջիա» օպերան, Վերդիի «Նաբուկկո»-ն և այլն: