Քարդաշյանը հանդիպել է Փաշինյանին. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Կառավարությունում հյուրընկալել եմ Քիմ Քարդաշյանին»,-ասվում է գրառման մեջ: Վարչապետ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ մոդել և հեռուստատեսային դեմք Քիմ Քարդաշյան-Ուեսթը ժամանել է Հայաստան մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT):