Քլոե Քարդաշյանի նոր զարդը՝ Հայաստանի զինանշանի տեսքով

Մինչ այս օրերի ընթացքում Քիմ և Քորթնի Քարդաշյանները գտնվում են Երևանում՝ մասնակցելու WCIT 2019 համաժողովին, ավելին՝ նույնիսկ հասցրել են Գառնի հասնել, նրանց կրտսեր քույրը՝ Քլոեն, նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի Stories բաժնում, որտեղ պատկերված է Հայաստանի զինանշանով կախազարդ։

Այս անգամ Քլոեն քրոջը՝ Քիմին չի ընկերակցել Հայաստան գալիս։ Հիշեցնենք, որ 2015-ին Քիմն ու Քլոեն միասին էին Հայաստան եկել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։