2020-ի հունիսին SOAD-ը համերգ կունենա Երևանում - showbiz.am

2020-ի հունիսին SOAD-ը համերգ կունենա Երևանում

By

System of a Down խումբը 2020-ի հունիսին համերգ կունենա Հայաստանում։
Այս մասին է հայտարարել խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«2020-ի մայիս-հունիսին կայանալիք Եվրոպական տուրի շրջանակում, իբրև մասնակից քաղաք ավելացվել է նաև Երևանը», — ասել է նա։

System of a Down խմբի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ հաջորդ տարվա համերգի հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Իմ քայլը» հիմնադրամին։
«VIP կարգի տոմսերի վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն «Իմ քայլը» հիմնադրամին, որն աջակցում է Հայաստանում առողջապահությանը, կրթությանը, բարեկեցությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող նախաձեռնություններին»,- ասված է խմբի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ»,- նշվում է խմբի պաշտոնական էջում:

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ