Անահիտ Սիմոնյանի ոճափոխությունն ու մյուս նորությունը

 

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ոճափոխություն է կատարել  և այժմ նոր սանրվածք ունի։ Անահիտը հրաժարվել է երկար մազերից և միացել կարճամազիկների շարքերին։

Իր Ինստագրամի էջում  հրապարակած նոր լուսանկարներում Անահիտը կարճ սև զգեստով է, որի վրայից կրում է սև պիջակ, կերպարը ամբողջացնում է համապատասխան դիմահարդարումը։
Երգչուհին նաև, կարծես թե, այլ նորություն էլ ունի։ Անահիտը լուսանկարներից մեկում գտնվում է ամուսնու՝ Հայկոյի ձայնագրման ստուդիայում և նշել է, որ շուտով նորությամբ հանդես կգա։