Աշխարհում ամենաբարձր վարձատրվող լուսանկարչի նոր ֆոտոշարքը

Բրիտանացի Լուիջի Ռասլն արդեն 26 տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ: Ժամանակին Լուիջին շոու-բիզնեսում հայտնի լուսանկարիչ էր, բայց իրական ճանաչում նա ձեռք բերեց միայն այն բանից հետո, երբ սկսեց լուսանկարել կենդանիների:
Նրա յուրաքանչյուր լուսանկարի դիամց վճարում են հազարավոր դոլարներ: Արդեն 4 տարի է, ինչ Լուիջին բավականին լավ հորիզոնականներ է զբաղեցնում Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Լուսանկարիչը լրագրողների հետ զրույցում անկեղծանում է, որ նա շատ անգամ վայրի բնության գրկում անցկացնում է ժամեր և օրեր, որպեսզի կարողանա անել ընդամենը մեկ լուսանկար: Լուսանկարիչը պատմում է, որ տարիներ առաջ՝ Աֆրիկայում նկարահանումների ժամանակ, իրեն խայթել էր թունավոր միջատ, ինչի հետևանքով իր կյանքը մազից էր կախված: Նա աֆրիկյան հիվանդանոցներից մեկում անցկացրել է 4 շաբաթ: Մտերիմները բազմիցս խնդրել են նրան հրաժարվել այդ աշխատանքից և վտանգի չենթարկել առողջությունն ու կյանքը, բայց լուսանկարիչը շարունակում է զբաղվել իր սիրելի գործով:
«Ես հիշում եմ՝ ինչպես էի սուզվել կեղտոտ ջրի մեջ, ու զգում էի, որ ինձ ինչ-որ անհասկանալի միջատներ ու սողուններ են հպվում: Ես այդպես անցակացրել եմ 4 ժամ, որպեսզի կարողանամ նկարել մի փոքրիկ սկյուռի»,- անկեղծանում է Լուիջին: