Ադրիանա Գալստյանը շքեղ և էլեգանտ կերպարում

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը, ով վերջերս նկարահանվել էր Արմեն Հովհաննիսյանի և Հակոբ Հակոբյանի «Լույսից լուսե» երգի տեսահոլովակում, նոր գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Լուսանկարներում Ադրիանան շքեղ, վառ կարմիր գեստով է, որի հետ համադրել է ճոխ ականջօղեր։ Դերասանուհու ինստագրամյան հետևորդներին ևս դուր է եկել Ադրիանայի նոր կերպարը և նրանք դրական ու ոգևորող մեկնաբանություններ են թողել։

Լուսանկարներից մեկում էլ դերասանուհուն ընկերակցում են հենց Արմեն Հովհաննիսյանն ու Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով նույնպես նկարահանվել էր տղաների տեսահոլովակում։