Այցելուները ստիպված են եղել անցնել մերկ մարդկանց միջով, որպեսզի ներկա լինեն ցուցահանդեսին

Լոնդոնի Royal Academy հայտնի պատկերասրահում այցելուների թիվն այնքան մեծ է եղել, որ կազմակերպիչնրեը որոշել են անցկացնել հետաքրքիր փորձություն՝ պարզելու համար, թե մարդիկ ինչի են պատրաստ հանուն արվեստի. բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին ներկա լինել ցուցահանդեսին, պետք է անցնեին երկու մերկ մարդկանց միջով, ովքեր կանգնած էին անմիջապես մուտքի մոտ:
Կազմակերպիչները պդնում են, որ չնայած այս փորձությանը՝ ցանկացողների թիվը միևնույն է մեծ էր, և շատերը իրենց մեջ համարձակություն գտան անցնել այս ամենի միջով:
Սակայն այս փորձությունն ուներ ուսուցողական բնույթ:
Այսօր շատ մարդիկ մերկությունը համարում են ամոթալի երևույթ, այնինչ մերկությունն ու արվեստը կարող են փոխկապակցված լինել:
Այսպես կազմակերպիչները ցանակնում էին ցույց տալ, որ անտեղի մերկանալն ուրիշ է, իսկ մերկանալ արվեստի, ոգեշնչման համար՝ ուրիշ: Ձեզ ենք ներկայացնում ցուցահանդեսից հետաքրքիր ու զվարճալի կադրեր: