Աշխարհի ամենագեղեցիկ երեխաները

Գեղեցիկի ընկալումները տաբեր են: Վերջին ժամանակներում լուրջ պայքար է գնում բնական և արհեստական՝ պլաստիկ ու կոսմետիկ միջոցներով ստացված գեղեցկությունների միջև: Շատերը գտնում են, որ գիրությունը գեղեցիկ է, մյուսները դիմում են հարյուրավոր միջոցների Բարբի տիկնիկի նմանվելու համար, սակայն տեսնելով այս փոքրիկներին՝ հնարավոր չէ չխոստովանել, որ նրանք անչափ գեղեցիկ ու յուրահատուկ են:
Գերմանացի լուսանկարիչ Դոմինիկ Ֆլուերմանը ճանապարհորդել է աշխարհով մեկ, որպեսզի կարողանա գտնել առանձնահատուկ արտաքինով երեխաների:
ֆոտոշարքում ներկայացված փոքրիկներից մի քանիսն ալբինոս են՝ լուսնամաշկ, մյուսները հետերոքրոմիա ունեն՝ տարբեր գույնի աչքեր, իսկ մնացածքը՝ պարզապես շատ գեղեցիկ են:
ֆոտոշարքում մինչև 17 տարեկան երեխաներ են, որոնց The Sun լրատվամիջոցն անվանել է աշխարհի ամենագեղեցիկ երեխաները:

Ավա Քլարքն ալբինոս է: Երբ աֆրիկացիների ընտանիքում ծնվեց ձյունաճերմակ մաշկով այս փոքրիկը, ընտանիքում սկսվել են վեճեր ու սկանդալներ: Միայն օրեր անց ծնողներն իմացան դստեր ախտորոշման մասին:


Նաստյա Կնյազևան համարվում է Ռուսաստանի ամենագեղեցիկ աղջիկը, նա հայտնի է դարձել մայրիկի ինստագրամյան էջի շնորհիվ, որտեղ տեսնելով փոքրիկի լուսանկարները՝ նրան նկատել ու համագործակցության առաջարկներ են արել բազմաթիվ մոդելային գործակալություններ:


17-ամյա Լոլա Չուիլին նույնպես հայտնի է դարձել սոցիալական ցանցերի շնորհիվ: Այսօր աղջիկն ունի հազարավոր հետևորդներ:

Աֆրիկուհիներ Լարան և Մարան նույնպես ալբինոս են: Փոքրիկները շատ էին բարդույթավորվում իրենց արտաքինի պատճառով, ինչի հետևանքով ընտանիքը տեղափոխվեց Անգլիա, որտեղ էլ սկսվեց աղջիկների մոդելային կարիերան:

Իջալանայի հայրը աֆրիկացի է, իսկ մայրը ֆին: Աղջկա յուրօրինակ գեղեցկությունը գեների արդյունքն է:

2-ամյա Միլանան պայքարում է մաշկային հիվանդության՝ վիտիլիգոյի դեմ: Նրա վարսերի հետաքրքիր երանգը հենց դրանով է պայմանավորված:

Աչքերի հետերոքրոմիան և գեղեցիկ, գանգուր վարսերը հայտնի դարձրին Մեգանին և մորգանին: