Հայտնի են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գրողների անունները։ Այս տարի շնորհվել է միանգամից երկու մրցանակ, դրանցից մեկը 2018 թվականին է վերաբերում, քանի որ անցյալ տարի սկանդալի պատճառով այդ մրցանակի հանձնումը հետաձգվել էր։

1) 2018 – լեհ գրող Օլգա Տոկարչուկ (բուռն երևակայության համար, որը էնցիկլոպեդիկ կրքով ներկայացնում է սահմանների հատումները որպես կենսակերպ):

2) 2019 – ավստրիացի գրող Պետեր Հանդկե (ազդեցիկ աշխատանքի համար, որ ներկայացրել է մարդկային գոյության յուրահատկությունը)։