Քանի՞ տարեկան դարձավ այսօր Արամեն

Հայտնի երգիչ Արամեն այսօր նշեց իր 37-ամյակը:
2009 թվականին հենց այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգչի առաջին մենահամերգը՝ «Իմ կյանքի 27-րդ առավոտը»: Հազարավոր երկրպագուներ, լեփ-լեցուն դահլիճ ու չդադարող ծափողջյուններ. այսպիսին էին երգչի բոլոր մենահամերգները:
Արամեն մինչ այսօր էլ ունի բազմաթիվ երկրպագուներ և շարունակում է ուրախացնել նրանց իր նոր կատարումներով, տեսահոլովակներով ու համերգներով:
Արամեի կինը երգչուհի Աննա Թովմասյանն է, ով շուտով որդի կպարգևի երգչին: