Black Star լեյբլը շահել է L'One-ի դեմ դատը - Showbiz.am

Black Star լեյբլը շահել է L’One-ի դեմ դատը

By

Տիմատիի հետ ունեցած իր կոնֆլիկտից հետո L’One-ը դատական հայց էր ներկայացրել Black Star լեյբլի դեմ, բայց օրերս նա տանուլ տվեց դատը՝ մնալով առանց իր անվան, երգերի ու տեսահոլովակների:
Բանն այն է, որ Black Star-ի հետ իր պայմանագրում L’One-ը՝ Լևան Գորոզիան, պարտավորվում է հրաժարվել իր անունից և բոլոր ստեղծագործություններից լեյբլի հետ համագործակցությունը խզելու դեպքում: Ռեփերը պնդում է, որ պայմանագիրն իրեն ստիպել են ստորագրել, և նա համաձայն չի եղել այդ պայմաններին:
Տիմատիի հետ կոնֆլիկտից հետո, Լևանը ակտիվ շփվում էր լրագրողների հետ բացահայտելով շատ գաղտնիքներ, զրպարտելով Տիմատիին ու նրա ստեղծագործական թիմին անօրինությունների և իր իրավուքննեի խախտման մեջ:
Արտիստը նշում է, որ յոթ տարում գրել է 157 տրեկ Black Star-ի համար:
Երգիչը պնդում է, որ ցանկացել է հեռանալ ընկերությունից դեռ երկու տարի առաջ, բայց այն ժամանակ նա հեռանալու համար պետք է վճարեր 170 մլն ռուբլի:
Իհարկե, հիմա ռեփերը հասկանում է, որ ավելի լավ կլիներ վճարել նման գումար, քան զրկվել այս տարիների աշխատանքից և ամենակարևորը՝ անունից, որը հայտնի էր հազարավոր մարդկանց:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը էլ կամավոր է գրվել». Նարինե Գրիգորյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ դերասաններ...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Անբարոյական է նստել Մոսկվայի առանձնատներում և կառավարության թելադրանքով, Թուրքիայի աջակցությամբ պատերազմի կոչեր գրել». Գոհար Ավետիսյան

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Արցախի սահմանում Ադրբեջանի ձեռնարկած լայանածավալ ռազմական գործողություններին: «Այն ամենից...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Աղոթում եմ Հայաստանի համար»․ Քանյե Ուեսթն անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը Twitter-ում անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ «Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ...
Ավելին