Marvel-ը կարող Է սուպերհերոսների մասին ֆիլմ նկարահանել բացառապես կանանց մասնակցությամբ

Marvel Studios կինոստուդիան կարող Է ֆիլմ նկարահանել գերհերոսների մասին, որում բոլոր դերակատարները կլինեն կանայք: Այդ մասին հայտնել Է Variety ամսագիրը՝ մեջբերելով դերասանուհի Բրի Լարսոնի խոսքերը։
Լարսոնի խոսքով՝ իրենք մյուս դերասանուհիների հետ միասին խաղացել են Marvel-ի կինոնկարներում. ավելի վաղ բացառապես կին գերհերոսների մասնակցույթամբ կինո ստեղծելու հեռանկարը քննարկել են ստուդիայի ղեկավար Քևին Ֆայգիի հետ: «Ես կասեի, որ Marvel-ի դերասանական կազմից բազմաթիվ կանայք մոտեցել են Քևինին և ասել. «Մենք միասին կզբաղվենք դրանով: Մենք ցանկանում ենք դա անել»,-հանդեսը մեջբերում Է դերասանուհու խոսքը:


Ռեժիսորներ Աննա Բոդենի և Ռայան Ֆլեքի «Կապիտան Մարվել» կինոնկարը, որտեղ գլխավոր դերը կատարել Է Բրի Լարսոնը, համաշխարհային վարձույթում հավաքել Է ավելի քան 1,1 մլրդ դոլար: Դրա հետ միասին այս տարի 1 մլրդ դոլարի սահմանը հաղթահարել են Marvel-ի արտադրության ևս երկու ֆիլմեր:
Դրանցից առաջինը՝ Գայ Ռիչիի «Ալադինը», համաշխարհային վարձույթում հավաքել Է ավելի քան 1,05 մլրդ դոլար: Երկրորդը՝ «Վրիժառուները. Վերջնախաղ»-ը, որը պատմական ռեկորդ  սահմանեց՝ հավաքելով գրեթե 2,8 մլրդ դոլար՝ առաջ անցնելով նախորդ ռեկորդակրից․ նախկինում ռեկորդը պատկանում էր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» բլոքբասթերին։